вторник, 7 июня 2011 г.

0 ԳՐՈՀՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻ ԽԱՂԵՐԸ


Գոյություն ունեն ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է փոխել խաղերի պարամետրերը: Դրանցից են օրինակ Cheat Engine-ը և ArtMoney: Այսօր կխոսենք առաջին ծրագրի մասին: Ենթադրենք խաղում ենք մի խաղ, որտեղ մենք ունենք 100 ոսկի: Այս դեպքում ծրագրում որոնում ենք բոլոր այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 100-ի: Այնուհետև խաղում կատարում ենք որոշակի գործողություններ, որից հետո ոսկին դառնում է 120: Այս դեպքում պետք է ծրագրի մեջ որոնել այն փոփոխականները, որոնք 100-ից դարձել են 120: Այս պրոցեսը այնքան ենք շարունակում, մինչև ծրագրում հստակ մնա փոփոխական, որի արժեքը փոխելով մեր ոսկիները դարձնում ենք 1000 կամ ավելի շատ: Օրինակի վրա տեսնենք, թե ինչպես է ծրագիրը աշխատում: Փորձարկումը կանենք Windows-ի մեջ ներառված Solitaire խաղի վրա:



Խաղի սկզբում մենք ունենք 0 միավոր: Բացում ենք Cheat Engine ծրագիրը և սեղմում նկարում ցույց տրված կոճակը:



Բացված պատուհանում գտնում ենք ընթացիկ խաղի պրոցեսը և բացում այն:


Քանի որ մենք սկզբնական ունենք 0 միավոր, ապա ծրագրում գրում ենք 0 և որոնում այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 0՝



Ծրագրի ձախ անկյունում կանաչ գույնով հայտնվում են այն փոփոխականների հասցեները, որոնց արժեքները հավասար են 0: Այնուհետև խաղում որոշակի ճիշտ գործողություններ կատարելուց հետո մեր միավորների քանակը շատացնում ենք:



Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և այս անգամ որոնում մեր նոր միավորը՝




Ծրագիրը արդեն ֆիլտրեց մի քանի հասցեներ և մեր միավորների հասցեն դրանցից մեկի մեջ է: Քանի որ հաստատ չգիտենք, թե դրանցից որն է, ապա շարունակում ենք խաղալ, մինչև միավորը մեր միավորը ևս մեկ անգամ փոխվի



Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և որոնում նոր արժեքը՝


Ծրագրի ձախ հատվածում մնաց միայն մեկ արժեք (Եթե մեկից ավել են, ապա շարունակում ենք այնքան կրկնել նախորդ քայլերը, որ մնա մի արժեք): Դա նշանակում է, որ մենք գտանք այն փոփոխակի հասցեն, որի արժեքը փոխելով կարող ենք շատացնել մեր միավորները: Երկու անգամ սեղմում ենք այդ հասցեի վրա (տվյալ դեպքում 06291410): Այն հայտնվում է ծրագրի ներքևի մասում: Այնուհետև 2 անգամ սեղմում ենք դրա Value արժեքի վրա և գրում ցանկացած թիվ: Բացում ենք խաղը և հիանում մեր միավորներով:


Տվյալ ծրագրով հնարավոր է փոխել բազմաթիվ խաղերի ու ծրագրերի պարամետրեր: Նշեմ նաև, որ օդնոկլասնիկի կայքի խաղերի մեծամասնությունը լինում է տվյալ ծրագրով խաբել: Մնացածը թողնում եմ Ձեր երևակայության և հնարավորությունների վրա:



Ավելացնել մեկնաբանություն

0 մեկնաբանություններ:

Отправить комментарий

Смайлик улыбка Смайлик плачущий Смайлик никак Смайлик показывает язык Смайлик смех Смайлик стеснительный Смайлик подмигивает Смайлик кукиш Смайлик не согласен Смайлик ух-ты Смайлик зевает Смайлик боится
:) :(( :( :P :D :$ ;) :G :X :o :O :S

FbArmenia.info