Եթե դուք օգտվում եք google chromeբրաուզերից, ապա ձեզ կհետաքրքրի սա: Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել google chrome-ի որոշ ավելացումներ: Ճիշտ է դրանք շատ-շատ են քանի որ յուրաքանչյուր ոք իր իսկ գրած ծրագիրը կարող է տեղադրել այնտեղ:Այդ իսկ պատճառով փորձել եմ առանձնացնել ռեիտինգով բարձր և ամենից շատ օգտագործվող ավելացումները: Եվ այսպես սկսեմ:
1. Google Mail Checker Եթե դուք gmail-ում ունեք գրանցած մեիլ, ապա սա ձեզ պետք կգա: Այն տեղադրելուց հետո բրաուզերի աջ վերևի մասում հայտնվում է gmail-ի նշանը, որտեղ և գրվում է, թե քանի չկարդացած նամակ ունեք: Այսպիսով առանց մեիլը բացելու դուք իմանում եք ձեզ նամակ եկել է թե ոչ:
2. Fastest Chrome - Browse Faster Այս ավելացումը նախատեսված է արագ որոնումներ իրականացնելու համար: Այն տեղադրելուց հետո բրաուզերի էջում նշելով տեքստի ձեր ցանկացած հատվածը, նրա վրա կբացվի մի փոքրիկ պատուհան, որտեղից կարող եք ընտրել, թե որ որոնողական համակարգում կատարի այդ նշված հատվածի որոնումը:
3. Mini Google Maps շատ հարմար է հասցեներ որոնելու համար: Այլևս անհրաժեշտ չէ նոր էջ բացել և մտնել google maps:Այժմ կարող եք Mini Google Maps-ի օգնությամբ յուրաքանչյուր էջում քարտեզի վրա որոնումներ կատարել:
4. Docs Viewer Այս ավելացումը Chrome համակարգում նախատեսված է Power Point-ի պրեզենտացիաներ,PDF և այլ ֆորմատի տեքստային ֆայլերի ընթերցումը ավելի հարմարավետ դարձնելու համար:
5. Google Translate-ը նախատեսված է ձեր ցանկացած էջը ուրիշ լեզվով թարգմանելու համար: Անհրաժեշտ է միայն ընտրել այն լեզուն, որով ցանկանում եք թարգմանել այդ էջը, և google-ը ձեր համար այդ կայքը կթարգմանի: Ճիշտա հիմանականում շատ ծիծաղալու ա ստացվում բայց պետք գալիսա :)
6. Google Dictionary Իսկ եթե չեք ցանկանում էջը ամբողջությամբ թարգմանել այլ հարկավոր է միայն մեկ բառի թարգմանությունը ապա կարող եք օգտվել այս ավելացումից: Հարկավոր է տեղադրել, որից հետո կարգավորումներից ընտրել լեզուն և նշել այն կետը ըստ որի պետք է հայտնվի բառի բացատրությունը:
7. Facebook Photo Zoom այս ավելացումը շատ կհետաքրքրի facebook սոցիալական կայքից օգտվողներին: Այն նախատեսված է կայքի նկարները մեծացնելու համար: Եթե ցանկանում եք որևէ նկար մեծ չափերով տեսնել, սակայն ալարում եք մտնել ձեր ընկերոջ պրոֆիլ :) ապա տեղադրելով այս ավելացումը հարկավորե միայն մկնիկի սլաքը պահել նկարի վրա և այն ավտոմատ կերպով կմեծանա: ասեմ որ շատ հարմար ա ես ինքս օգտագործում եմ :
8. Download Master եթե դուք օգտվում եք Download Master ծրագրից, ապա հանդիպած կլինեք այն խնդրին որ chrome-ը DMaser-ից միանգամից ներբեռնում չի անում: Պետք է հղումը copy անել և տեղադրելով Dmastri մեջ նոր ներբեռնել: Սակայն այս ավելացումը լուծում է այդ խնդիրը: Ավելացումը տեաղդրելուց հետո այն հղման վրա որով պետքե ներբեռնում կատարեք աջ քլիք եք անում և արդեն կտեսնեք, որ ավելացած կլինի Download Master գրությունը: Հետևելով նկարում պատկերվածին կարող եք միանգամից ներբեռնում կատարել:
9. Panic Button անունից արդեն կարելի է ենթադրել, թե ինչի համար է :) եթե հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որ անհրաժեշտ է շատ արագ փակել բացված էջերը սակայն չեք ցանկանում որպեսզի ինֆորմացիան կորի, ապա կարող եք օգտվել այս ավելացումից: Սեղմելով այս կոճակին` բոլոր էջերը պահվում են, որից հետո Panic Button-ի կոճակը գույնը փոխում է կանաչ և վրան գրվում, թե քանի էջ է պահվել: Եվս մեկ անգամ սեղմելու դեպքում էջերը բացվում են այնպես, ինչպես որ եղել են:
10. Webpage Screenshot ևս մեկ օգտակար ավելացում, որը շատ է պետք գալիս: Այս ավելացումը նախատեսված է էկրանի պատկերը նկարելու համար: Առավելությունը նրանում է որ նկարելուց հետո հենց միանգամից կարող եք ավելացումներ անել, եթե հարկավոր է նկարի վրա նշումներ անել: Այլևս առանձին ծրագրերի կարիգ չկա:
11. AdBlock Այս ավելացումը թողեցի վերջում ներկայացնեմ որովհետև համարում եմ, որ ամենաօգտակար ավելացումը սա է: Հենց մենակ այս ավելացման համար արժե chrome օգտագործել քանի որ մյուս բրաուզերները նման ավելացման հնարավորություն չունեն: AdBlock-ի օգնությամբ կարող եք արգելափակել ռուսական և ոչ միայն ռուսական կայքերում տեղադրված այն զզվելի գովազդները, որ յուրաքանչյուր ռուսական կայքում լինում են: Այս ավելացման միջոցով այդ խնդիրը լուծվում է: Միայն պետք է տեղադրել որից հետո ավտոմատ կերպով այս ավելացումը կարգելափակի այդ բոլոր գովազդները և դրանք այլևս ձեզ չեն անհանգստացնի:
0 մեկնաբանություններ:
Отправить комментарий