пятница, 2 сентября 2011 г.

0 Ինչպե՞ս է ծնվել թվիտերը


Օրեր առաջ, երբ թերթում էի ֆլիկրը, հանդիպեցի մի հետաքրքիր նյութ, որտեղ Թվիտերի «նախահայր» եւ ներկայիս գործադիր տնօրեն Ջեք Դորսին իր էջում անկեղծորեն ներկայացրել էր թվիտերի գաղափարի ստեղծման պատմությունը եւ իր այն նշումների տետրը, որտեղ նախագծել էր ապագա թվիտերի ֆունկցիոնալ գործառույթների շղթան դեռեւս 2000-ականներին։

Ջեքի խոսքերով, թվիտերի գաղափարն առաջին անգամ նրա մեջ ծագել է 2000 թվականի հուլիսին։ Որպես LiveJournal-ի առաջին օգտագործողներից մեկը (այս համակարգում նա գրանցվել էր 2000-ի մայիսի 31-ին եւ դարձել 4136-րդ անդամը), նա նկատել է, որ LiveJournal-ին «պակասում է» ռեալ իրականության հետ կապը։ Օրինակ՝ ինչպե՞ս փոփոխել AIM ստատուսը ոչ թե համակարգչի դիմացը նստած, այլ՝ հենց փողոցից, ինչպե՞ս այդ մասին տեղեկացնել ընկերներին, ինչպես՞ նրանցից ստանալ նմանատիպ կարճ հաղորդագրություններ եւ պատասխանել։
Հետագա 5 տարիների ընթացքում Ջեքը զարգացրել է իր այս գաղափարը եւ փորձել կիրառել տարբեր նախագծերում։  Եվ միայն 6-րդ տարվա մեջ են «կենդանի ցանց» ստեղծելու մտքերը ստացել «միս ու արյուն» (նկատենք, որ այս առիթով Ջեքը չի խորշում իր ֆլիկր-գրառման մեջ շնորհակալություն հայտնել իր նախկին գործընկերներին)։ Որպես առաջին քայլ, նա իր ընկերների հետ գրանցում է stat.us դոմեյնը (թեեւ, ինչպես նշում է Ջեքը, այն տարիներին ինքը նախապատվություն է տվել word.ed-ին, օրինակ՝ gu.st)։
Տարիների ընթացքում, զարգանալով, կատարելագործվելով եւ նոր հնարավորություններ ձեռք բերելով, stat.us-ը վերաճեց twitter.com-ի։ Իսկ թե ինչ է այժմ իրենից ներկայացնում թվիտերը, գիտենք բոլորս։
Ավելացնել մեկնաբանություն

0 մեկնաբանություններ:

Отправить комментарий

Смайлик улыбка Смайлик плачущий Смайлик никак Смайлик показывает язык Смайлик смех Смайлик стеснительный Смайлик подмигивает Смайлик кукиш Смайлик не согласен Смайлик ух-ты Смайлик зевает Смайлик боится
:) :(( :( :P :D :$ ;) :G :X :o :O :S

FbArmenia.info